ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Գյուլը պատասխանել է նախագահի թեկնածու առաջադրվելու հետ կապված հարցին

Գյուլը պատասխանել է նախագահի թեկնածու առաջադրվելու հետ կապված հարցին
26.02.2018 | 14:18

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը անդրադարձել է Թուրքիայի նախագահական ընտրություններին և ԱՄՆ-ի հետ հարաբերություններին։


Թուրքական CNNturk-ին տված հարցազրույցում նա խուսափել է հստակ պատասխանել նախագահի թեկնածու առաջադրման հավանականության հարցին` ասելով, թե ինքը երբևէ ոչ ասել է կառաջադրվի, ոչ էլ հակառակը։ Նա նշել է, թե «Բարգավաճում» կուսակցությունից էլ նախագահի թեկնածության առաջարկ չի ստացել։ Գյուլը պնդել է, թե Թուրքիայում վաղաժամ ընտրություններ չեն լինի և ամեն ինչ նախատեսվածի պես կլինի 2019-ին։ Անդրադառնալով ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին, Աբդուլլահ Գյուլը նշել է, թե ինքը ոչ մի կերպ չի հասկանում ԱՄՆ քաղաքականությունը։ «Ես հետևում եմ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների պատմությունը, ներկա վիճակը լրիվ անհասկանալի է»,- ասել է Գյուլը։
«Բարգավաճում» կուսակցության նախագահը հայտարարել էր, թե Աբդուլլահ Գյուլը նախագահի իրենց հավանական թեկնածուներից է։

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ